Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարի կշարունակի իր առաքելությունը՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարի կշարունակի իր առաքելությունը՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Համագործակցության շարունակությունը պաշտոնապես ազդարարվել է այսօր՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում անցկացված «Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության» խորագրով միջոցառման շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Վերանշանակման արարողությանը հաջորդել է պանելային քննարկում՝ նվիրված սպորտի, կենսաբազմազանության և կրթության փոխկապակցվածությանը, ինչպես նաև երեխաների ու երիտասարդների համար առողջ, անվտանգ և կայուն միջավայրի ապահովմանը։

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը և Արթուր Ալեքսանյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության դերին՝ երեխաների շրջանում բնապահպանական գիտելիքների, պատասխանատվության և գործնական հմտությունների ձևավորման գործում։ Նախարարի խոսքով՝ ժամանակակից կրթական համակարգը պետք է ապահովի ուսուցման բազմազան և ճկուն հնարավորություններ՝ համադրելով համակարգված ուսումնառությունը նախագծային, հետազոտական և խաղային ուսուցման մեթոդների հետ։ «Կարևոր է, որ երեխաներն ու երիտասարդներն ունենան բնապահպանական խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ գիտակցելով կենսաբազմազանության պահպանման անմիջական ազդեցությունը մեր կյանքի վրա»,– ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Անդրադառնալով դպրոցներում կանաչ տարածքների կարևորությանը՝ նախարարը նշել է, որ կրթական հաստատությունները պետք է ունենան բարեկարգ բացօթյա տարածքներ, այգիներ և մարզահրապարակներ, որտեղ երեխաները կկարողանան ոչ միայն հանգստանալ և մարզվել, այլև սովորել ու անմիջական կապ հաստատել բնության հետ։ Նա ընդծել է՝ 300 դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում արդեն իսկ ձևավորվում է կրթական միջավայրի նոր պատկերացում, որտեղ կանաչ տարածքներն ու բացօթյա ուսուցման հնարավորությունները կարևոր տեղ են զբաղեցնում։ Նախարարի խոսքով՝ դպրոցը պետք է դառնա նաև համայնքային կյանքի կենտրոն՝ նպաստելով երեխաների, ընտանիքների և համայնքի անդամների փոխգործակցությանը։

Իր ելույթում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարևորել է սպորտի, կրթության և շրջակա միջավայրի պաշտպանության փոխկապակցվածությունը՝ ընդգծելով երեխաների համար առողջ, անվտանգ միջավայրի ապահովման և նրանց մասնակցությամբ որոշումների կայացման անհրաժեշտությունը։ «Եթե ուզում ենք, որ երեխաները մեծանան ուժեղ, առողջ և վստահ, պետք է նրանց ապահովենք ոչ միայն սպորտով զբաղվելու հնարավորությամբ, այլև որակյալ կրթությամբ և մաքուր, անվտանգ միջավայրով»,- նշել է Արթուր Ալեքսանյանը՝ կարևորելով նաև կլիմայական մարտահրավերների հաղթահարման գործում երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլն ընդգծել է ազգային դեսպանների դերը երեխաների իրավունքների պաշտպանության և երիտասարդներին ոգեշնչելու գործում: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը շարունակական համագործակցության համար։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կլիմայական կրթությանը, բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը և սպորտի միջոցով առողջ ապրելակերպի խթանմանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում