ԱԺ նիստն անցել է լարված մթնոլորտում: Թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել նիստերի դահլիճում ու միջանցքում՝ կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև:
Ընդմիջումից հետո կրքերը չեն հանդարտվել. թե ով է սադրել ծեծկռտուքը ԱԺ նախագահը պարզաբանել է՝ առաջինը հարվածել է ընդդիմության ներկայացուցիչը, Ռուբինյանը նաեւ դատապարտել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարի պահվածքը: Նարեկ Կարապետյանի գնահատականով՝ տեղի ունեցածը պառլամենտարիզմի սովորական գործընթաց է, տարբեր հայացքներ ունեցողները կարող են ունենալ կոնֆլիկտ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան











