ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցին և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։














