ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Իսպանիայում ուղևորատար գնացքների բախման պատճառով կան զոհեր

Իսպանիայում ուղևորատար գնացքների բախման պատճառով կան զոհեր

Երկու արագընթաց ուղևորատար գնացք բախվել են Իսպանիայի Տոլեդո նահանգում, ABC-ն հայտնում է 46 զոհի մասին։ Գնացքները բախվել են Մադրիդից Սևիլիա նույն ուղղությամբ երթևեկելիս։ Դրանցից մեկը բախվել է առջևի կանգնած գնացքի հետևի մասին՝ երկու վագոն դուրս բերելով գծերից։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է։

Վթարի ենթարկված գնացքները շահագործում էին պետական ​​RENFE (397 ուղևոր տեղափոխող) և մասնավոր IRYO (147 ուղևորով) ընկերությունները։

Իսպանիայի երկաթուղային ցանցը կառավարող ADIF-ը հայտնում է, որ Մադրիդի, Սիուդադ Ռեալի և Անդալուսիայի միջև երթևեկությունը դադարեցվել է։

Իսպանիայում երկաթուղային աղետի պատճառի հիմնական վարկածը իշխանությունները համարում են մարդկային սխալն ազդանշանային համակարգի խափանման ֆոնին: Այս մասին հայտնում է El País-ը՝ վկայակոչելով աղբյուրներին ։

Անվտանգության այդ համակարգը ավտոմատացված է, բայց եթե խափանում է տեղի ունենում, այն անցնում է ձեռքով կառավարման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում