ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

ԼԼուսինե Մուրադյան

Քաղաքական բարեկամությունը Սլովենիայի և Հայաստանի գործարարների ու ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների. Կայզերը՝ Միրզոյանին

Քաղաքական բարեկամությունը Սլովենիայի և Հայաստանի գործարարների ու ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների. Կայզերը՝ Միրզոյանին

«Մեր այսօրվա ուղերձը հստակ է՝ քաղաքական բարեկամությունը մեր գործարարների և ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների։ Սլովենիան առաջարկում է բարենպաստ միջավայր միջազգային բիզնեսի համար։ Կառավարությունն այս պահին փորձում է մեր գործարար միջավայրն ավելի մրցունակ, ռազմավարական և կանխատեսելի դարձնել»։ Այդ մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը։

«Սլովենիան Կենտրոնական Եվրոպայի խաչմերուկներում է։ Մենք նախկինում խոսում էինք, թե որքան կարևոր է է՛լ ավելի ընդլայնել երկխոսությունը Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի, մասնավորապես՝ Հայաստանի միջև, և Սլովենիան հենց այս համատեքստում իսկապես հրաշալի տրանսպորտային-լոգիստիկ կապակցվածություն է առաջարկում», - ասաց նա։

Նախարար Կայզերը կարևորեց Կոպերի նավահանգստի ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ այն կարող է լոգիստիկ հանգույց դառնալ հայկական ընկերությունների՝ եվրոպական շուկաներ դուրս գալու համար։

Ըստ նրա՝ Սլովենիայի աշխարհագրական դիրքը և զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Սլովենիայի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև հայկական բիզնեսի՝ ԵՄ միասնական շուկա մուտք գործելու համար։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում