2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի փոխնախագահի հետ քննարկել է կանաչ էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման հարցեր

Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի փոխնախագահի հետ քննարկել է կանաչ էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել կլիմայական դիմակայունության ամրապնդման և կանաչ անցման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները պետություններին առավել հասանելի դարձնելու Համաշխարհային բանկի հանձնառությունը։ Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի COP17-ի շրջանակում քննարկվող նպատակները վերածել ՀԲ-ի հետ կոնկրետ ծրագրային նախաձեռնությունների շուրջ համագործակցության։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել երկկողմ ընթացիկ համագործակցության՝ կլիմայի փոփոխության և բնապահպանական տեսանկյունից էական նշանակություն ունեցող ուղղություններին։ Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել վերականգնվող էներգետիկայի և դրա համատեքստում կուտակիչ կայանների ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, լանդշաֆտների վերականգնման և հողերի դեգրադացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերի շուրջ։

Կենսաբազմազանության պահպանության և կլիմայական նպատակների իրականացման ֆինանսավորման աղբյուրների ընդլայնման անհրաժեշտության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառման հեռանկարներին և այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում