2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Ինչ է փոխվելու Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում. նախարարը մանրամասնել է

Ինչ է փոխվելու Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում. նախարարը մանրամասնել է

Երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում ունեցանք Ղարաբաղից մեր հայրենակիցների հետ՝ նրանց հուզող հարցերի վերաբերյալ։ Ստացանք առաջարկներ, հատկապես՝ բնակապահովման ծրագրի մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

«Շուտով շրջանառության մեջ կդնենք որոշակի փոփոխությունների նախագիծ՝ այդ առաջարկների հիման վրա ևս մեկ անգամ ցույց տալով, որ մենք միշտ ականջալուր ենք եղել նրանց բարձրացրած խնդիրներին, և բնակարանային ապահովման ծրագիրը պահել ենք շատ դինամիկ՝ անընդհատ շտկումներ իրականացնելով դրանում։

Երեք փոփոխությունները վերաբերում են, նախնական եմ սա ասում, այլ հիպոթեքային վարկերով ձեռք բերված բնակարանների համար սերտիֆիկատների տրամադրմանը։ Հնարավոր է՝ այդ ժամկետը երկարացվի մինչև այս տարվա վերջ։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է դրական մնացորդի օգտագործման պայմաններին։ Մենք թույլ կտանք դրական մնացորդով մարել հավելյալ հիպոթեքային վարկը, որը օգտագործվել է սերտիֆիկատով բնակարան ձեռք բերելու համար։

Երրորդը՝ ընտանիքում ծնված երեխաների համար հասանելիք սերտիֆիկատներն են։ Այդ ժամկետը, հավանաբար, ևս մեկ տարով կերկարացնենք։

Կան քաղաքացիներ, որոնք դեռ չեն հասցրել սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել։ Մենք քննարկում ենք այդ հարցերը։ Շուտով նախագծերը կշրջանառվեն, և կարծիքները լսելուց հետո մեր գործընկեր գերատեսչությունների կողմից, հավանաբար, կընդունվեն»,- ասել է նա։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում