Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի հետ մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որը ընթանում է Չինաստանի Նինբո քաղաքում, որտեղ օրեր անց կմեկնարկի աշխարհի առաջնությունը։ Այդ մասին տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջից:
«Քննարկվող հարցերի թվում են հաջորդ տարի՝ 2027 թվականին, Երևանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը վերաբերող հարցերը»,- նշել է նա։










