Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մեր տղաները պատմություն են կերտում

Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. 
մեր տղաները պատմություն են կերտում

Աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության հավաքականը գրանցեց փայլուն արդյունք՝ նվաճելով 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։ Այդ մասին ասված է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։

Արթուր Դավթյան՝ ոսկե մեդալ հենացատկում։

Համլետ Մանուկյան՝ ոսկե մեդալ նժույգթափերում։

Մամիկոն Խաչատրյան՝ բրոնզե մեդալ նժույգթափերում։

Արթուր Ավետիսյան՝ բրոնզե մեդալ օղակների վարժությունում։

«Մեդալային հաշվարկով Հայաստանը աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Այս արդյունքն առավել տպավորիչ է, եթե հաշվի առնենք մի կարևոր հանգամանք․ աշխարհի առաջնությանը մասնակից մյուս երկրների պատվիրակություններում ներկայացված էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք, մինչդեռ Հայաստանը ներկայացնում էին միայն տղամարդ մարզիկները։

4 մասնակից, 4 մեդալ՝ 100% մեդալային արդյունավետություն։

Երկու ոսկի և երկու բրոնզ՝ ապացույց, որ հայկական մարմնամարզությունն ունի բարձրակարգ մարզիկներ, ովքեր կարող են մրցել աշխարհի ուժեղագույնների հետ և հաղթանակներ պարգևել Հայաստանին։

Հպարտանում ենք մեր տղաներով։ Նրանք կերտում են հայկական մարմնամարզության պատմությունը»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում