Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը` հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքելով 14,850 միավոր:

Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջյությունն ավարտել է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով: Ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյանը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին էր կանգնել նաև Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը` օղակների վարժությունում դառնալով բրոնզե մեդալակիր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում