Եվրոպական ներկայացուցիչների հետ բանակցությունները չեն կարող բացառվել. Պեսկով

Եվրոպական ներկայացուցիչների հետ բանակցությունները չեն կարող բացառվել. Պեսկով

Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների քառակողմ ձևաչափը՝ եվրոպական ներկայացուցիչների մասնակցությամբ, չի բացառվում: Այնուամենայնիվ, նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում նախատեսված բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով` լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա խաղաղ կարգավորման հասնելն անվանել է «շատ կարևոր բաղադրիչներից» մեկը, առանց որի համապարփակ լուծումն անհնար է: Ակնհայտ է, որ առանց մյուս մասնակիցների անհնար կլինի քննարկել եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։ «Բայց այդ քննարկման սկիզբը կլինի հենց եռակողմ ձևաչափով»,– ընդգծել է Պեսկովը:

The Telegraph-ը հոկտեմբերի 23-ին հայտնել է Ուկրաինայի հարցով Եվրամիությունից Ռուսաստանի հետ բանակցող հինգ հնարավոր թեկնածուի անունները: Խոսքը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Չեխիայի նախագահ Պետր Պավելի, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի, ինչպես նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի մասին է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում