COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, հնարավոր է, մոտենում է ավարտին. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնականը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, հնարավոր է, մոտենում է ավարտին։

«Չգիտեմ՝ որքանով ենք մոտեցել դրան, բայց ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ»,- ընդգծել է Յուրի Ուշակովը: Նա մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի և Սպիտակ տան բանագնացի փակ հանդիպումը, որը տևել է շուրջ 3 ժամ։

«Սթիվ Ուիթքոֆը ներկայացրել է Զելենսկու հետ Օսլոյում կայացած բանակցությունների արդյունքները, եվրոպացիների և Կիևի մոտեցումներում ի հայտ եկած որոշ նոր միտումներ, թեև դրանցում շատ օգտակար բան չկար», - մանրամասնել է Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով, հաշվի առնելով ամերիկյան կողմի ազդակները, Մոսկվան պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները, որոնք կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում` փորձագիտական մակարդակով։

«Ակնկալում ենք քննարկել հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի ձևավորումը», - շարունակել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ուշակովի խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ է եղել նոյեմբերին Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման հնարավորությանը, որն առաջարկել է Դոնալդ Թրամփը: Վլադիմիր Պուտինի օգնականը հայտնել է, որ կողմերից որևէ մեկը դեմ չէ դրան, Պեկինն այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում: Տնտեսական հարցերով Կրեմլի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էլ, որը ներկա է եղել Պուտինի և Ուիթքոֆի բանակցություններին, հայտնել է, որ կողմերը եկել են ընդհանուր ընկալման, որ Մոսկվայի և Վաշինգտոնի գործակցությունն ընդլայնվելու է, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում:

Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում