COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Ռիոյի կոնվենցիաների միջև փոխգործակցություն» միջոցառմանը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Ռիոյի կոնվենցիաների միջև փոխգործակցություն» միջոցառմանը

Հոկտեմբերի 21-ին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո կազմակերպված «Ռիոյի կոնվենցիաների միջև փոխգործակցություն. համագործակցությունից դեպի գործողություն» խորագրով միջոցառմանը։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Ռիոյի երեք կոնվենցիաների՝ Կլիմայի փոփոխության, Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի միջև փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը՝ որպես բնապահպանական և կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործման կարևոր պայման: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 15-16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընդունված «Գործելով հանուն բնության» խորագրով Երևանի հռչակագրին, որում կարևորվել է Ռիոյի կոնվենցիաների, ինչպես նաև բնապահպանական այլ բազմակողմ համաձայնագրերի և ՄԱԿ-ի համակարգի միջև համագործակցության խորացումը և քաղաքականությունների համաձայնեցվածության ապահովումը։

Նախարարի տեղակալն ընդգծել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղղությամբ միջազգային ջանքերի արագացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում կարևորվել է շրջանակի իրականացման առաջընթացի առաջին գլոբալ գնահատման իրականացումը՝ արձանագրված առաջընթացը գնահատելու, առկա բացերն ու մարտահրավերները բացահայտելու և հետագա համատեղ գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Անդրադառնալով 2026 թվականին Ռիոյի երեք կոնվենցիաների կողմերի համաժողովների անցկացման ընձեռած հնարավորություններին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի նախաձեռնած՝ Ռիոյի կոնվենցիաների միջև գործակցությունների արդյունավետ օգտագործման միջոցով Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումն արագացնելու մասին համատեղ հռչակագրի առաջարկը, որը նպատակ ունի ամրապնդել քաղաքական հանձնառությունը, խթանել երեք կոնվենցիաների միջև համագործակցությունը և ապահովել դրանց նպատակների առավել համաձայնեցված իրականացումը։

Ամփոփելով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կոչ է արել Ռիոյի կոնվենցիաների միջև փոխգործակցությունը վերածել գործնական և չափելի արդյունքների՝ ընդգծելով այդ ուղղությամբ քաղաքական հանձնառության և միջազգային համագործակցության շարունակականության կարևորությունը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում