COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ինչ չի կարող անել ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակում՝ առանց Հայաստանի համաձայնության. Միրզոյանը պարզաբանում է

Սահմանվում է հարցերի շրջանակ, որոնց դեպքում, անկախ բաժնեմասերից՝ մեր 26 տոկոսն ունենալուց, անպայմանորեն անհրաժեշտ է լինելու ՀՀ համաձայնությունը: Այս հարցերի շրջանակը բավականին լայն է: Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը» վավերացնելու մասին նախագիծը:

«Օրինակ՝ ընկերության նկատմամբ վերահսկողության որևէ փոփոխություն, բաժնեմասերի որևէ կերպ վաճառք, օտարում, փոխանցում, նվիրատվություն և այլն: Հասկանալի է, չէ՞, որ այսպիսի իրավիճակ չի կարող լինել, որ ԱՄՆ-ն՝ ի դեմս «TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)»-ի, որոշի իր ունեցած 74 տոկոս բաժնեմասից, ասենք, 1 տոկոսը նվիրել որևէ անհատի կամ որևէ երկրի՝ առանց ՀՀ համաձայնության... կնքել որևէ խոշոր ֆինանսական պայմանագրային գործարք, հաստատել կոնցեսիոն պայմաններ, ստեղծել դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպություններ, էլ չասած՝ ազգային անվտանգության և քաղաքական նշանակության հարցեր:

Այսինքն՝ հարցերի բավականին լայն շրջանակ կա. անկախ մեր ընդամենը 26 կամ մինչև 26 տոկոս ունենալու հանգամանքից, եթե նույնիսկ 1 ձայն ունենք, այդ հարցերի շրջանակում ՀՀ ձայնը, համաձայնությունը պարտադիր է»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում