Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանում և ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միությունում վառելիքի հետ կապված ներկայիս իրավիճակը չի ազդում Միության մեջ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման կանոնների վերաբերյալ քննարկման ընթացքի վրա: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների միջև երկխոսությունը շարունակվում է:
Օվերչուկը նաև նշել է, որ առայժմ շարունակում է գործել ԵԱՏՄ նավթամթերքի առանձին տեսակների ներմուծման մաքսատուրքերի զրոյացումը, որպեսզի ԵԱՏՄ անդամ պետությունները կարողանան ավելի շահավետ պայմաններով վառելիք ներկրել:










