COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ «Հայաստան» մարզական միության սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ «Հայաստան» մարզական միության սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 8-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Ցախի 18 հասցեում գտնվող՝ 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի՝ 1999 թվականի դեկտեմբերի 29-ի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Վարչական դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և արձանագրել, որ Երևան քաղաքի Ցախի փողոցի 18 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել Ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1991 թվականի հուլիսի 10-ի թիվ 11/27 որոշումը, մինչդեռ այն չէր կարող դիտվել որպես անշարժ գույքի նկատմամբ վերոնշյալ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի ծագումը հավաստող անհրաժեշտ և բավարար փաստաթուղթ, քանի որ որոշումը վերաբերում է ՀՀ արհմիությունների կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերության Երևանի քաղաքային խորհրդի մարզասրահի տարածքի սահմանների ճշտմանը և մարզասրահին կից՝ հարավային կողմից նոր մարզական մասնաշենքի շինարարության թույլտվությանը: Հետևապես, մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ է։

Դատական այս ակտի հիման վրա՝ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, անշարժ գույքը պետությանը վերադարձնելու նպատակով միջոցներ կձեռնարկի։

Հիշեցնենք, որ ներկայում Վարչական դատարանում քննվում է Գլխավոր դատախազության կողմից ներկայացված ևս մեկ հայցադիմում՝ վերոնշյալ մարզահամալիրի հետագա օտարումներն ու դրանց պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և գույքը պետությանը վերադարձնելու պահանջներով»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում