Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Քննարկվել են պետական տեղեկատվական համակարգերի թվային փոխակերպման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները

Քննարկվել են պետական տեղեկատվական համակարգերի թվային փոխակերպման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև պետական տեղեկատվական համակարգերի թվային փոխակերպման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը՝ ընդգծելով Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների, ինչպես նաև Ինժեներական քաղաքի դերը STEM ուղղության զարգացման գործում։

Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ անդրադառնալով Արհեստական բանականության գրասենյակի ստեղծմանը, պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ԱԲ գործիքների կիրառմանը, հայերենի համար լեզվային ԱԲ գործիքների ներդրմանը, ինչպես նաև պետական ծառայողների թվային գրագիտության բարձրացմանն ու արհեստական բանականության պատասխանատու կիրառման ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հնարավորություններին, մասնավորապես՝ տեխնոլոգիական ընկերությունների համար համատեղ արտադրական տարածքների ստեղծմանը և ֆինանսավորման գործիքների կիրառմանը։ Ենթակառուցվածքների զարգացման համատեքստում կարևորվել են պետական տեղեկատվական համակարգերը ամպային միջավայր տեղափոխելու և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հարցերը։

Ֆաբրիցիո Զարկոնեն բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպն ու ծավալները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նորարարական և գիտահետազոտական նախաձեռնությունների ու առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում