Ալխաս Ղազարյանը և Մամիկոն Ասլանյանը կմեկնեն Սանկտ Պետերբուրգ

Ալխաս Ղազարյանը և Մամիկոն Ասլանյանը կմեկնեն Սանկտ Պետերբուրգ

Ազգային ժողովի պատգամավորներ Մամիկոն Ասլանյանն ու Ալխաս Ղազարյանը հոկտեմբերի 21-24-ը գործուղման կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հոկտեմբերի 13-ի կարգադրության համաձայն՝ պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պետականաշինության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի, ինչպես նաև գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նիստերին։

Ալխաս Ղազարյանի գործուղումը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը։ Պատվիրակության կազմում կլինի նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ, պատվիրակության քարտուղար Սոֆյա Մնացականյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում