Նման ձևաչափով հանդիպում տեղի չի ունեցել. ՀՀ վարչապետի խոսնակը հերքել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Նման ձևաչափով հանդիպում տեղի չի ունեցել. ՀՀ վարչապետի խոսնակը հերքել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում տեղի չի ունեցել։ Այս մասին 1lurer.am-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

«Նման ձևաչափով հանդիպում իրականում տեղի չի ունեցել»,- ասաց նա։

Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում