Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել եմ Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին՝ քննարկելու Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը և համագործակցության հետագա ուղղությունները։
Հանդիպմանը կարևորել եմ Համաշխարհային բանկի հետ ձևավորված երկարամյա և արդյունավետ գործընկերությունը, որը կարևոր նշանակություն ունի ՊԵԿ-ում իրականացվող բարեփոխումների, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և հարկային ու մաքսային վարչարարության արդիականացման գործում։
Քննարկել ենք ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև ՊԵԿ բարեփոխումների օրակարգում ներառված առաջնահերթ ուղղությունները։
Կարևորել ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումն ու համագործակցության շարունակական զարգացումը։










