ՊԵԿ նախագահը ՀԲ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը

ՊԵԿ նախագահը ՀԲ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը

Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել եմ Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին՝ քննարկելու Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը և համագործակցության հետագա ուղղությունները։ Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպմանը կարևորել եմ Համաշխարհային բանկի հետ ձևավորված երկարամյա և արդյունավետ գործընկերությունը, որը կարևոր նշանակություն ունի ՊԵԿ-ում իրականացվող բարեփոխումների, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և հարկային ու մաքսային վարչարարության արդիականացման գործում։

Քննարկել ենք ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև ՊԵԿ բարեփոխումների օրակարգում ներառված առաջնահերթ ուղղությունները։

Կարևորել ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումն ու համագործակցության շարունակական զարգացումը»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում