ՀՀ նախագահն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ նախագահն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերի Դայերին։

Նախագահը ողջունել է քաղաքապետի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման փոխայցելությունները նպաստում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։

Ջերի Դայերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստան այցը կարևոր է իր համար՝ հաշվի առնելով նաև Ֆրեզնոյում հայկական համայնքի նշանակալի ներկայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում