Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը

Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը

Գործադիրը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների 2027 թ. տարեկան ծրագիրը։

Որոշման նպատակն է՝ Սևանա լճի՝ որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի, պահպանությունը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կայուն օգտագործմանն ուղղված 2027 թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարման ապահովումը։

Արդյունքում, մասնավորապես, ակնկալվում է՝ ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայող օգտագործման ապահովում, կեղտաջրերի մաքրման համակարգերի նախագծման, կառուցման և արդիականացման գործընթացների իրականացում, ջրածածկման ենթակա տարածքներում շինությունների և ենթակառուցվածքների ապամոնտաժման ու թափոնների մաքրման աշխատանքների իրականացում, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, վերարտադրության և համալրման աշխատանքների իրականացում, Սևանա լճի շուրջ անտառվերականգնման աշխատանքների իրականացում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©