Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվել

Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՇՈՏԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի 2ա) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից։

Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում կասեցվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում