Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը

Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը

ԱՄՆ - ն պաշտոնապես ավարտել է Իրաքից զորքերի դուրսբերումը, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, հաստատել է Պենտագոնը: «Էրբիլի ավիաբազայից կոալիցիոն զորքերի և տեխնիկայի դուրսբերումը նշանավորում է ռազմական առաքելության ավարտը, որի ընթացքում Իրաքում ջախջախվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը», - ասված է ամերիկյան ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

Վաշինգտոնում ակնկալում են, որ այժմ իրաքյան ուժերը կգլխավորեն երկրի անվտանգության ապահովմանն ուղղված և ԻՊ-ի մնացորդներին զսպելու հետագա ջանքերը: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը հավատարիմ կմնա ահաբեկչության դեմ պայքարին և կշարունակի աշխատել կոալիցիոն գործընկերների ու Իրաքի հետ՝ տրամադրելով հետախուզական աջակցություն և անցկացնելով համատեղ զորավարժություններ, ասված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Վաշինգտոնն ու Բաղդադը պայմանավորվել են 2024 թվականին։ Վերջին տարիներին, Պենտագոնի տվյալներով, Իրաքում տեղակայվել է մոտ 2500 ամերիկացի զինվորական, վերջին ստորաբաժանումները տեղակայվել են Էրբիլում՝ քրդական շրջանում, Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ռազմաբազայում, ինչպես նաև այսպես կոչված «կանաչ գոտում»՝ Բաղդադի կառավարական թաղամասում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©