Բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական պետական գրանցման և վերահսկման համակարգի վերաբերյալ նախագծի քննարկումը մինչև երկու ամսով հետաձգվել է՝ տեխնիկական և իրավական հստակեցումների նպատակով: Չնայած դրան՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հարցի շուրջ քննարկում է ծավալվել:
Ընդդիմությունը բարձրացրել է մարդկանց տվյալների պաշտպանության հարցը: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատել է՝ իրականում կիբերհարձակումների ռիսկն ավելի մեծ է, երբ մարդկանց ձեռքին կասկածելի ծագման սարքավորումներ են:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում:









