COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

Քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում գործող Իրավաբանական լաբորատորիայում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանի մասնակցությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների պետերը, Երևան քաղաքի դատախազը, գլխավոր դատախազի խորհրդականներն ու օգնականները, ինչպես նաև Դատախազության աշխատակազմի Իրավաբանական բաժնի ներկայացուցիչները։

Մասնագիտական երկխոսության թեման «Մեղադրանքի արդյունավետ պաշտպանությունը դատարանում. ամերիկյան և հայաստանյան փորձ»-ն էր։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում կարևորել է նման ձևաչափով մասնագիտական երկխոսությունների անցկացումը և ընդգծել տարբեր իրավական համակարգերի միջև մասնագիտական փորձի փոխանակման նշանակությունը՝ դատախազական գործունեության արդյունավետության բարձրացման համատեքստում։

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանը ներկայացրել է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Կալիֆոռնիա նահանգում, մեղադրանքի պաշտպանության և դատական գործընթացում դատախազի դերի վերաբերյալ առկա մոտեցումները։

Քննարկման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել հայաստանյան և ամերիկյան իրավական համակարգերում դատախազների մասնագիտական աշխատանքի առանձնահատկություններին, դատարանում մեղադրանքի պաշտպանության մարտահրավերներին, դատավարական հմտություններին և մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման անհրաժեշտությանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ևս Արմենուհի Էմի Աշվանյանի մասնակցությամբ Երևանում տեղի էր ունեցել «Դատավարական էթիկա» խորագրով մասնագիտական երկխոսություն, որը կազմակերպել էր Գլխավոր դատախազությունը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառումների շրջանակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում