Օրը՝ 60 վայրկյանում | 29.09.2026

Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, թե ինչու ժողովրդավարական անվտանգությունը պետք է ապահովվի քվեարկության օրվանից շատ ավելի շուտ. Ալեն Բերսե:

«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ սինթետիկ կաուչուկ արտադրող «Նաիրիտի» գործունեությունից մնացած ժառանգության լիկվիդացիայի ուղղությամբ. Լիխաչով:

Պուտինն արգելել է 1 միլիոն ռուբլուց ավելի գումար տեղափոխել ԵԱՏՄ երկրներ:

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին:

Թրամփը հերքել է Իրանին գործարքի առաջարկ ներկայացնելու մասին լուրերը:

Իրանի խորհրդարանը դիտարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը:

ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times:

Եմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաք անելու առաջարկը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©