ՎՎարդուհի Հարությունյան

Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի նախագահին և Հորդանանի թագավորին

Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի նախագահին և Հորդանանի թագավորին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին և Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդին:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վտանգավոր սրացմանը՝ շեշտելով միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում համապարփակ և կայուն հրադադարի հասնելու համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև եվրոպացի և արաբ բարձրաստիճան զինվորականներ՝ գնահատելու Լիբանանի զինված ուժերի կարիքները և քննարկելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ավարտի հարցը: Առանձին հանդիպման ընթացքում Մակրոնը և Աունը քննարկել են Լիբաննաում իսրայելական հարձակումներին վերջ դնելու ջանքերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում