Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Երեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Երեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Վարման կարգով խոսք խնդրեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ նկատելով, որ Կառավարության ներկայացուցչի կողմից որևէ իրավական հիմք չներկայացվեց, թե ինչու է Կառավարության ծրագիրը քննարկվել նախքան նույն այս օրենսդրական նախաձեռնության քննարկումը. «Թե՛ Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին ԱԺ որոշումը, թե՛ հաջորդիվ որոշ այլ հանգամանքներ իրավական գործողությունների առարկա դառնալու են»:

Արթուր Խաչատրյանը հայտարարեց՝ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ փոփոխությունները մարկետինգային նշանակություն ունեն, խորքային փոփոխություն չեն ենթադրում, նաև առաջարկեց նոր նախարարություններ ստեղծել. «Պետք է ստեղծվի առանձին Գյուղատնտեսության նախարարություն և Սփյուռքի նախարարություն»:

Քվեարկության արդյունքում ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծին: Նախագիծը ստացավ 63 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայներ:

Այս նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է կազմակերպել 24-ժամյա ռեժիմով, ուստի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ 3 ժամ հատկացվում է առաջարկությունների համար, բայց 19:15-ի սահմանում կսկսվի նախագծի երկրորդ ընթերցումը:

Հիշեցնենք, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում: Առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում