ՎՎարդուհի Հարությունյան

Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Լիբանանի նախագահին: Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակը, հատկապես՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, Հանրապետության հարավում կայունության, արդար ու երկարատև խաղաղության հասնելու ջանքերը:

Միևնույն ժամանակ, Լևոն 14-րդը մտահոգություն է հայտնել, որ այդ պայմանավորվածությունների կյանքի կոչման ճանապարհին խնդիրներ են ի հայտ գալիս: Նա վստահեցրել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է աջակցել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Այս ֆոնին, կրկին տեղեկություններ են ստացվում, որ իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավին: Երկրում մարտի 2-ից զոհերի թիվը հատում է 4000-ը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, 12000-ից ավելի մարդ վիրավորվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում