Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ. Ցուցուլյան

ՏՏաթև Խաչատրյան

Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ երկիր՝ ամփոփելով ոստիկանության գործունեության առաջին կիսամյակի արդյունքները՝ նշել է ոստիկանապետը: Կամո Ցուցուլյանը տեղեկացրել է, որ Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը 65-ով նվազել է: Սպանության դեպքերի թիվը չի աճել՝ արձանագրվել է 20 դեպք: 196-ով պակասել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերը: Վերջին տարիներին նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը: Միաժամանակ, նշվել է, որ ոստիկանության համար շարունակում է մարտահրավեր մնալ քրեական ենթամշակույթը:  

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում