ՄՄարիամ Մխիթարյան

Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է ՄՔԴ-ից երկրի դուրս գալու որոշման մասին

Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է ՄՔԴ-ից երկրի դուրս գալու որոշման մասին

Վենեսուելայի իշխանությունները որոշել են դուրս գալ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ)՝ հայտարարել է արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիան։

«Վենեսուելան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել է ՄՔԴ-ից վերջնականապես դուրս գալու գործընթացը սկսելու մասին»,- գրել է արտաքին գործերի նախարարը սոցիալական ցանցերում։

Պլասենսիան նշել է, որ Կարակասի կարծիքով՝ դատարանն իրականացնում է «աշխարհագրորեն կողմնակալ» գործունեություն: Նրա խոսքով՝ այս մոտեցման արդյունքում խորանում է ժողովուրդների անհավասարությունը։

Հունիսին ՄՔԴ-ն լքելու որոշման մասին հայտարարել էր Նիգերը, դրանից առաջ՝ Ֆիլիպիններն ու Բուրունդին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում