Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար առաջարկվում են նոր արգելափակումներ

Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար առաջարկվում են նոր արգելափակումներ

Հայաստանում խաղային ոլորտն էական փոփոխություններ է կրում, հասանելի են դարձել բջջային հավելվածներ, ինտերնետ կայքեր, որոնց միջոցով խաղադրույք կատարելը և ինտերնետ շահումով խաղերի մասնակցելը դարձել են ծայրաստիճան հասանելի: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով խաղային ոլորտը կարգավորող հերթական նախագիծը:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ գործող օրենսդրությամբ հնարավորություն կա ինտերնետ տարածքում կիրառել որոշակի արգելափակումներ, սակայն այդ արգելափակումների կիրառումը բավականաչափ արդյունավետ չէ, քանի որ կան շրջանցման մեխանիզմներ, օրինակ՝ VPN-ով մուտքի հնարավորություն: Մյուս կողմից՝ օրենքով նկարագրված բյուրոկրատական գործընթացը բավականին դանդաղ է ու ժամանակատար:

«Արդյունքում մինչև մենք գործընթաց ենք իրականացնում, օրինակ, 50 կայք արգելափակելու համար, այդ գործընթացի ավարտին արդեն համապատասխան կազմակերպությունները ստեղծած են լինում ևս 50 կայք, որ այդ նույն գործընթացով պետք է անցնեն: Այս ամենով պայմանավորված՝ մենք առաջարկում ենք ներդնել եռաստիճան պաշտպանության համակարգ, որն ամբողջովին չի վերացնելու վտանգը, բայց, կարծում ենք, էականորեն նվազեցնելու է հնարավոր սպառնալիքները»,- ասաց նա:

ՊԵԿ տիրույթում, ըստ Ռաֆայել Գևորգյանի, կստեղծվի ինտերնետային ռեսուրս, որտեղ օպերատիվ կերպով, ամենօրյա ռեժիմով աշխատակիցները կավելացնեն այն կայքերը, որոնք մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ենթակա են արգելափակման:

«Համապատասխանաբար մեր «Տելեկոմ» հեռահաղորդակցության կապի օպերատորները պարտավորություն կունենան նմանատիպ, այսպես կոչված՝ «սև ցանկում» հայտնված կայքերը արգելափակել: Հայաստանում կգործեն միայն այն կայքերը, որոնք կլինեն «սպիտակ ցանկում», որը լիցենզավորման շրջանակներում արդեն կարգավորված է: Այդ կայքերը կունենան համապատասխան լիցենզիա՝ Հայաստանում գործելու և կգործեն, իսկ «սև ցանկերում» հայտնվածները կարգելափակվեն»,- ասաց նա:

Մեկ այլ առաջարկ վերաբերում է խաղերի գովազդներին: ՊԵԿ նախագահի տեղակալը հիշեցրեց՝ Հայաստանում խաղատների գովազդն արգելված է, ըստ այդմ՝ աշխատանքային երկխոսություն է սկսվել ԱՄՆ դեսպանության միջոցով համաշխարհային գովազդային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, օրինակ՝ Գուգլի, որ օրենսդրորեն արգելք ունենան Հայաստանը թիրախավորելու, եթե խոսքը խաղատների գովազդի մասին է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում