ԳԳոհար Սարգսյան

Հայոց այբուբենի գյուտը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է․ վարչապետը՝ Եվրախորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում բացված հուշարձանի մասին

Հայոց այբուբենի գյուտը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է․ վարչապետը՝ Եվրախորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում բացված հուշարձանի մասին

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։

«Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։ Այս քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից:

Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում: «Ի վերջո, այդպիսին է Եվրոպայի խորհրդարանը իր էությամբ՝ երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ և մեզ շրջապատող աշխարհի հետ։ Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա»,- ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենի գյուտը տեղի է ունեցել դեռևս 5-րդ դարում և հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ «Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։ Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից են, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների»,- ասել է վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում