Հունգարիան ԵՄ-ին առաջարկում է անհապաղ չեղարկել ՌԴ-ից նավթի և գազի ներմուծման արգելքը. Սիյարտո

Հունգարիան ԵՄ-ին առաջարկում է անհապաղ չեղարկել ՌԴ-ից նավթի և գազի ներմուծման արգելքը. Սիյարտո

«Մերձավոր Արևելքում պատերազմի սրման և Հորմուզի նեղուցի փակման պայմաններում էներգակիրների համաշխարհային մատակարարումների զգալի մասը վտանգված է։ Հատկապես խոցելի է Եվրոպան, քանի որ ԵՄ-ն արդեն արգելել է ռուսական էներգակիրների ներմուծումը: Այժմ էլ Մերձավոր Արևելքում հակամարտությունն է կրճատում համաշխարհային մատակարարումները: Երբ առաջարկը նվազում է, գները բարձրանում են: Այսպիսով, Եվրոպան կանգնած է գների կտրուկ բարձրացման վտանգի առաջ»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։

Նա զգուշացրել է, որ եթե Բրյուսելը պահպանի պատժամիջոցները, դա լուրջ վնաս կհասցնի Եվրոպայի ժողովրդին ու եվրոպական տնտեսությանը։ Սիյարտոյի համոզմամբ՝ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել եվրոպացիների շահերի պաշտպանությանը, այլ ոչ թե գաղափարախոսությանը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©