ՄՄարիամ Մխիթարյան

Խաղաղության խորհրդի անդամները Գազայի հատվածին կհատկացնեն ավելի քան 5 միլիարդ դոլար. Թրամփ

Խաղաղության խորհրդի անդամները Գազայի հատվածին կհատկացնեն ավելի քան 5 միլիարդ դոլար. Թրամփ

Խաղաղության խորհրդի երկրները խոստացել են Գազայի հատվածին հատկացնել ավելի քան 5 միլիարդ դոլար՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«2026 թվականի փետրվարի 19-ին մենք նորից կհրավիրենք Խաղաղության խորհուրդը և կտեղեկացնենք, որ մասնակիցները խոստացել են ավելի քան 5 մլրդ դոլար հատկացնել Գազայի հումանիտար կարիքների և վերականգնման համար»,- գրել է նա Truth Social սոցցանցում։

Ավելին, Թրամփը նշել է, որ երկրները պատրաստ են հազարավոր զորքեր և ոստիկաններ ուղարկել՝ պաղեստինյան անկլավում կարգուկանոնը պահպանելու համար։ ԱՄՆ նախագահը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին «անհապաղ ամբողջական ապառազմականացում իրականացնել»։

Ըստ Associated Press-ի՝ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ փետրվարի 19-ին կայանալիք հանդիպմանը կմասնակցի առնվազն 20 երկրի պատվիրակություն։

Խաղաղության խորհրդի ստեղծումը Գազայի հատվածում հակամարտությունն ավարտելու ԱՄՆ նախագահի ծրագրի մի մասն է: Դրա ձևավորման մասին հայտարարվել է 2026 թվականի հունվարին։

Խորհրդին հրավիրվել է աշխարհի տարբեր ծայրերից մոտ 60 առաջնորդ, որոնցից մի քանիսը հիմնադիր անդամներ են։ Խաղաղության խորհրդի առաջին նախագահը Թրամփն է։ Խորհրդին անդամակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում