Վենսի խոսնակը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի վերաբերյալ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մամուլի խոսնակ Թեյլոր Վան Քիրքը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի վերաբերյալ:
«ԱՄՆ փոխնախագահն ու երկրորդ տիկինը Հայաստան կատարած այցի վերջին օրը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում»,- ասված է Քիրքի X-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:
Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»:
.@VP and @SLOTUS lay flowers at the eternal flame and sign the guest book on the final day of their visit to Armenia pic.twitter.com/wLtzV3TI1Y
— Taylor Van Kirk (@VPPressSec) February 10, 2026









