ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Դատախազական ներգործության և պետշահերի հայցերի արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

ՄՄարո Թարվերդյան

Ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում քաղաքացուն առերևույթ խոշտանգելու համար

Ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում քաղաքացուն առերևույթ խոշտանգելու համար

Քաղաքացուն առերևույթ խոշտանգելու հոդվածով ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«04.02.2026 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: 05.02.2026 թվականին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի (խոշտանգումը-խմբ.) 1-ին մասով»,- հայտնեցին Դատախազությունից:

Նախօրեին ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացրել էին, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր շրջանառվել, որում երևում է, թե ինչպես է իրավապահ համակարգի ներկայացուցիչը բռնի ուժ կիրառում և հայհոյանքներ հնչեցնում մի քաղաքացու նկատմամբ՝ փորձելով ցուցմունք կորզել:
 
Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ 
 
Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում