Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Կուբայի բարձրագույն ղեկավարության հետ. Թրամփ

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Կուբայի բարձրագույն ղեկավարության հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Հավանայի ղեկավարության հետ՝ գործարք կնքելու համար: Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թրամփը Կուբայի տուժած տնտեսությանը սպառնացել է նավթային շրջափակմամբ։

«Կուբան փլուզվող երկիր է։ Դա եղել է վաղուց, բայց հիմա նրա կողքին չկա Վենեսուելա, որը կարող է աջակցել։ Այսպիսով՝ մենք խոսում ենք Կուբայի ամենաբարձրաստիճան անձանց հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը, բայց որևէ ակնարկ չի արել, թե ինչ կարող է ենթադրել նման գործարքը՝ գրում է France 24-ը:

ԱՄՆ նախագահի վարչակազմը ճնշում է գործադրում Ֆլորիդայից հարավ գտնվող կոմունիստական ​​​​կղզային պետության վրա հունվարի 3-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո, որի երկիրը Հավանայի մտերիմ դաշնակիցն էր և Կուբա նավթի արտահանման կարևոր աղբյուր։

Հինգշաբթի ԱՄՆ ​​նախագահը ստորագրել է հրաման, որով սպառնում է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ։ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Մայամիում ծնված կուբացի էմիգրանտների որդին, չեն թաքցնում Հավանայում ռեժիմի փոփոխություն մտցնելու իրենց ցանկությունը՝ նշել է ֆրանսիական լրատվականը։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը կիրակի հայտարարել է, որ իր վարչակազմը նախատեսում է մարդասիրական օգնություն ուղարկել Կուբա, այդ թվում ՝ «պարեն և այլ ապրանքներ», միաժամանակ շարունակել աշխատանքը կղզի՝ նավթի մատակարարումների հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ:  

Իր հերթին, Կուբայի կառավարությունը մեղադրել է Թրամփին՝ երկիրը տնտեսապես խեղդելու ձգտման համար, որտեղ էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումները սրվում են, իսկ բենզալցակայաններում՝ հերթերը երկարում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում