ԱԱնժելիկա Ժամհարյան

Ժողովրդավարություն, անվտանգություն և ապատեղեկատվության դեմ պայքար. ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Բերսեն

Ժողովրդավարություն, անվտանգություն և ապատեղեկատվության դեմ պայքար. ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Բերսեն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

 

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր։

 

Երկուստեք ընդգծվել է, որ ԵԽ-ում Հայաստանի դինամիկ ներգրավածությունը, ԵԽ կոնվենցիաների շրջանակին հետևողական միանալն ու դրանց իրականացումը վկայում է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին ՀՀ հանձնառության մասին։
 

 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական զարգացման ճանապարհին համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ, ԵՄ հետ համագործակցությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմի զարգացմանն ու արդյունավետ իրացմանը։

 

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հաստատված խաղաղության շարունակական ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները:

 

Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին ԵԽ ԳՔ մասնակցությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում