ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում կալանել է յոթերորդ լցանավը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում կալանել է յոթերորդ լցանավը

Միացյալ Նահանգները Կարիբյան ծովում կալանել է ևս մեկ լցանավ՝ Sagitta-ն, որն, ըստ ԱՄՆ Հարավային հրամանատարության, խախտել է պատժամիջոցների տակ գտնվող լցանավերի շրջափակումը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն հանձնառու է ապահովել, որ Վենեսուելայից դուրս եկող նավթը կմատակարարվի պատշաճ ձևով և օրինական հիմքերով։ Հարավային հրամանատարության տվյալներով՝ գործողության ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։

Նավերի հետագծմամբ զբաղվող VesselFinder ծառայության տվյալներով՝ Sagitta նավը նավարկում է Պանամայի դրոշի ներքո և ընդգրկված է ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում: Միևնույն ժամանակ, MarineTraffic պորտալի տվյալներով՝ նույն անունով և IMO նույնականացման համարով նավթատարը նավարկում է Լիբերիայի դրոշի ներքո։ Սա արդեն յոթերորդ դեպքն է, երբ ԱՄՆ-ի զինվորականները նավ են կալանում Վենեսուելայից նավթի արտահանման մեջ ներգրավված լցանավերի հետապնդման գործողության շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում