Ալեն Սիմոնյանը՝ Հաքան Ֆիդանի հայտարարության մասին

Ալեն Սիմոնյանը՝ Հաքան Ֆիդանի հայտարարության մասին

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե 2026-ի հունիսի ընտրություններին ընդառաջ սոցհարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանն առաջատար է, և որ աջակցում են նրա կառուցողական դերակատարմանը:

«Մենք էլ ենք լավ հայտարարություններ անում՝ Թուրքիայի հետ կապված, Վրաստանի հետ կապված, Իրանի հետ կապված: Իրանում տեղի ունեցողի հետ կապված հիմա մենք հայտարարություն ենք անում, դա միջամտությո՞ւն է»,- ասաց նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե դա Հայաստանի ներքին գործերին միջամտելու հարց չէ:

Ալեն Սիմոնյանը նաև շնորհակալություն հայտնեց Ֆիդանին։

«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ-ի հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»,- ասաց ԱԺ նախագահը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 15-ին ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային հարցերին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև «Թրամփի ուղու» վերաբերյալ նախագծին։ 

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©