ՄՄարիամ Մխիթարյան

Իրանից տարհանվում են օտարերկրյա պետությունների դեսպանատների աշխատակիցներն ու քաղաքացիները

Իրանից տարհանվում են օտարերկրյա պետությունների դեսպանատների աշխատակիցներն ու քաղաքացիները

Արևմտյան մի շարք պետություններ սկսել են տարհանել Իրանում իրենց դեսպանատների անձնակազմին և քաղաքացիներին՝ այդ երկրում ստեղծված իրավիճակի սրման ֆոնին:

Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին «անհապաղ լքել Իրանը»՝ երկրում զանգվածային բողոքի ցույցերի և Վաշինգտոնի կողմից հնարավոր հարվածների ֆոնին: Սպիտակ տունն ամերիկացիներին խորհուրդ է տվել անհրաժեշտության դեպքում փնտրել անվտանգ վայրեր, առաջարկել է դիտարկել Իրանից ցամաքային ճանապարհով հեռանալու հնարավորությունը՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։

Ավելի վաղ Կանադայի կառավարությունն էր նման կոչով ու խորհրդով դիմել Իրանում գտնվող իր քաղաքացիներին:

Ըստ AFP-ի աղբյուրների տեղեկությունների՝ Ֆրանսիան նույնպես տարհանել է իր դեսպանատան աշխատակիցներին Իրանից՝ իրավիճակի արագ սրման պատճառով։ Այնուամենայնիվ, դիվանագիտական ​​​​առաքելության մի մասը մնում է Թեհրանում քաղաքացիներին օգնելու համար:

Շվեդիան իր քաղաքացիներին խորհուրդ է տրվել զերծ մնալ Իրան մեկնելուց, իսկ արդեն այդ երկրում գտնվողներին՝ հնարավորինս շուտ հեռանալ։

Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել ռուսաստանցիներին պահպանել նախազգուշական միջոցառումները։

Թեհրանն էլ իր հերթին մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության վերաբերյալ՝ Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա կատարված հարձակումներից հետո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում