ԱԱսպրամ Սարատիկյան

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Սակրամենտոյի տնտեսական խորհրդի փոխնախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Սակրամենտոյի տնտեսական խորհրդի փոխնախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Նոյեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սակրամենտո շրջանի տնտեսական խորհրդի գործադիր փոխնախագահ Թրաելս Ադրիանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սակրամենտոյի տնտեսական հնարավորությունները, ԱՄՆ շուկայում հայկական բիզնեսների համար համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները։

 

Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր՝ նպատակ ունենալով Սակրամենտոյի տեխնոլոգիական ընկերություններին, հատկապես կիսահաղորդիչների նախագծմամբ ու արտադրությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացնել Հայաստանի ոլորտային հնարավորությունները։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում