Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են իրավիճակը Գազայում և Ուկրաինայում

Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են իրավիճակը Գազայում և Ուկրաինայում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մեկնել է Վաշինգտոն, Հաքան Ֆիդանին ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Դիվանագետներն անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային հարցերի, առավելապես՝ Գազայում հրադադարին և ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Մերձավոր Արևելքում կայունության պահպանման հետագա քայլերը, աջակցություն հայտնել արդեն գործադրված ջանքերին: 

ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի կոչը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին՝ դադարեցնելու ռուսական էներգակիրների գնումները, ինչը, Վաշինգտոնի համոզմամբ, կնպաստի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©