ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանի նախագահը հրամայել է բանակին պատասխանել Իսրայելի հարվածներին

Լիբանանի նախագահը հրամայել է բանակին պատասխանել Իսրայելի հարվածներին

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հրամայել է երկրի զինված ուժերին՝ միջոցներ ձեռնարկել հարավային Լիբանան «իսրայելական ցանկացած ներխուժման» դեմ։ Նա այդ հրամանը տվել է վերջերս Իսրայելի իրականացրած հարձակումից հետո, որի հետևանքով, ըստ Reuters-ի, Sky News Arabia-ի և հորդանանյան Roya Media Group լրատվամիջոցի, զոհվել է համայնքային աշխատող։

Նախորդ օրը լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծել է Լիբանանի հարավում գտնվող վարչական շենքերից մեկը և «սպանել է ներսում քնած աշխատակցի»՝ քաղաքապետարանի աշխատակից Իբրահիմ Սալամեին: ՑԱՀԱԼ-ում ո՛չ հաստատել, ոչ էլ հերքել են Սալամի սպանության մասին տեղեկությունը՝ հայտարարելով, որ գործողությունն ուղղված է եղել «ահաբեկչական թիրախների դեմ, որոնք քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են թաքնվելու համար»:

Աունն Իսրայելի պաշտպանության բանակի՝ վերջերս իրականացրած հարձակումն անվանել է «իսրայելական ագրեսիայի մի մաս»։ Լիբանանի բանակի գլխավոր հրամանատարի հետ հանդիպմանը նախագահն ընդգծել է երկրի ինքնիշխանության պաշտպանության և քաղաքացիների անվտանգության ապահովման կարևորությունը: Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նա հրամայել է բանակին «հետ մղել ազատագրված հարավային տարածքներ Իսրայելի ցանկացած ներխուժում՝ պաշտպանելով Լիբանանի տարածքը և նրա քաղաքացիների անվտանգությունը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում