ԱԱրամ Մարանդյան

Ճապոնիան առաջին անգամ կին վարչապետ ունի

Ճապոնիան առաջին անգամ կին վարչապետ ունի

Ճապոնիայի խորհրդարանը Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Սանաե Տակաիչիին հաստատել է վարչապետի պաշտոնում՝ Ճապոնիայի նորարարական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հետո։ Այդ մասին հայտնել է ԲիԲիՍի-ն:

Տակաիչին, որը հայտնի է իր ծայրահեղ պահպանողական հայացքներով, դարձել է Ճապոնիայի առաջին կին վարչապետը։

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը և Ճապոնիայի Նորարարության կուսակցությունը կոալիցիա կազմելու մասին հայտարարել էին հոկտեմբերի 20-ին։

«Եկեք Ճապոնիան առաջ տանենք միասին»,- ընդգծել էր Նորարարության կուսակցության համանախագահ Հիրոֆումի Յոշիմուրան՝ հայտարարելով ԼԴԿ-ի հետ գործընկերության մասին։

Մինչ այդ, Ճապոնիան Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը 26 տարի համատեղ կառավարել է բուդդայական Կոմեյտո կուսակցության հետ։ Սակայն, Կոմեյտոն հեռացել է կառավարությունից, երբ Սանաե Տակաիչին ընտրվել է ԼԴԿ նախագահ:

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարի ընտրությունից մինչև նոր կոալիցիայի ձևավորման մասին հայտարարությունն ընկած երկու շաբաթվա ընթացքում պարզ չէր, թե արդյոք Տակաիչին կդառնար Ճապոնիայի առաջին կին վարչապետը, թե՝ ոչ։ Այդ հաղթանակն ապահովվել է ստացած 237 ձայնով։

Սակայն նոր կոալիցիային խորհրդարանում երկու տեղ պակասում է մեծամասնություն կազմելու համար, ուստի կառավարության աշխատանքը կարող է մարտահրավերներ ունենալ։

«Նորարարության կուսակցության» անդամները սկզբում նոր կառավարության մաս չեն կազմի,- հայտնել է «Կիոդո» լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում