ԼԼուսինե Մուրադյան

Արդարադատություն իրականացնելիս հնարավորինս ձգտել եմ պաշտպանել դատական իշխանության հեղինակությունը. Արմեն Դանիելյան

Արդարադատություն իրականացնելիս հնարավորինս ձգտել եմ պաշտպանել դատական իշխանության հեղինակությունը. Արմեն Դանիելյան

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու է առաջադրվել Արմեն Դանիելյանը: Նրա թեկնածությունն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 10-ի նիստին ներկայացրեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը:

Արմեն Դանիելյանը ծնվել է 1967 թվականին: Երևանի Աշխատանքային դրոշի շքանշանակիր է, 1991-ին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, իսկ 1996-ին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, մասնագիտական ընդհանուր ստաժը՝ 30 տարի 10 ամիս, որից 23 տարին՝ դատավորի աշխատանքում: 2003-ից առ այսօր աշխատում է Վերաքննիչ քրեական դատարանում որպես դատավոր, միաժամանակ 2024 թվականից ԲԴԽ անդամ է:

Արմեն Դանիելյանն աշխատել է ԵՊՀ գիտահետազոտական մասում՝ որպես լաբորանտ ու կրտեսր գիտաշխատող: Գերագույն դատարանում աշխատել է դատական կարգադրիչ, քրեական գործերով դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար, կատարման բաժնի ավագ տեսուչ, իսկ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում ևս աշխատել է որպես դատավոր:

Իր ելույթի ժամանակ Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ որպես դատավոր՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում արդարադատություն իրականացնելիս հնարավորինս ձգտել է պաշտպանել դատական իշխանության հեղինակությունը, ինչպես նաև իր գործունեությամբ, այդ թվում՝ դրսևորած անձնական վարքագծով, փորձել է իր համեստ մասնակցությունն ու ներդրումն ունենալ դատավորի օրինակելի կերպարի ձևավորման գործում:

Նա նաև պատասխանեց հարցին, թե ինչու է հավակնում ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնին, ըստ այդմ՝ նա ցանկանում է իր գիտելիքները, մասնագիտական հմտությունները, փորձառությունը և անձնական որակները ծառայեցնել այդ ոլորտում արդարադատություն իրականացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում