ՎՎարդուհի Հարությունյան

Հունգարիան երբեք չի աջակցի ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը. Սիյարտո

Հունգարիան երբեք չի աջակցի ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը. Սիյարտո

Հունգարիան երբեք չի աջակցի ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

«Յուրաքանչյուր ոք, ով ռացիոնալ է գնահատում իրավիճակը, կարող է եզրակացնել, թե ինչ ազդեցություն կունենա Ուկրաինայի անդամակցությունը Միության վրա. դա մահացու հարված կլինի»,- նշել է դիվանագետը:

Նման կերպ Սիյարտոն արձագանքել է Politico պարբերականի այն պնդմանը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին համոզել է փոխել դիրքորոշումը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցում:

Հունգարիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը կարող է հանգեցնել ԵՄ միջոցների վերաբաշխման, կազմակերպված հանցավորության աճի և եվրոպական գյուղատնտեսության համար բացասական հետևանքների, ուստի Հունգարիան մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում